ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Հայաստանում ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր համայնքը, տունը կարող է հռչակել ադրբեջանական ու հանձնել թշնամուն

Հայաստանում ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր համայնքը, տունը կարող է հռչակել ադրբեջանական ու հանձնել թշնամուն
28.03.2024 | 09:47

Իշխանությունն իր քարոզչական ողջ ռեսուրսը դրել է ապացուցելու, որ Ադրբեջանին հանձնվող գյուղերը հայկական չեն, իսկ իրենք պայքարում են բացառապես ՀՀ տարածքների համար:

Իսկ Սոթքի, Ջերմուկի, Սև Լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի ու ՀՀ մյուս հատվածները հայկակա՞ն են, թե՞ ոչ:

Եթե այո, ապա դա ինչու զիջեցիք, դա էլ ըստ ձեզ ՀՀ ինքնիշխան տարածքն էր:

Հայաստանում ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր համայնքը, տունը կարող է հռչակել ադրբեջանական ու հանձնել թշնամուն:

Մինչև այս գիտակցումը չլինի, մինչև յուրաքանչյուրը ցանկացած հայկական բնակավայրի կորուստն իր անձնական ողբերգությունը չհամարի, անընդհատ հող էլ կհանձնվի, մարդիկ էլ կնահատակվեն:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ